Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Պատմությունը կսեպագրի

Պատմությունը կսեպագրի
03.06.2023 | 14:28

Աստված մի արասցե, եթե թույլատրենք այսպես՝ երկիրը մաս-մաս հանձնելով շարունակվի, պատմությունը հայերիս մասին կարձանագրի, թե ինչո՞վ էր զբաղված առաջին հերթին մտավորականությունը, երկրի շարժիչ ուժը՝ ուսանողությունն ու երիտասարդությունը:

ՈՒ հերթով՝ ըստ խավերի, հարցերի պատասխանը դժոխքի դռները կբացեն բոլորիս առջև, թե ինչու չկարողացանք ժամանակին ազատվել անհայրենիք, բոլոր ուղղություններով ձախողված, երկիրն անդունդ քշած վարչապետից:

Ինչպես 1915-ին, հարցը կսկսեն մտավորականներից ու կփաստեն.

-Հայ մտավորականությունը չարաբաստիկ 2020-23 թ.թ. զբաղված էր սեփական հետույքը փրկելու շատ կարևոր առաքելությամբ՝ գլուխը չբարձրացնելով կերամանից ու իր մանրապճեղ մեծամտությունից:

Նա լայեղ չէր անում, արժանապատվությունից խիստ ցա՜ծր էր համարում կործանվող պետության ու հայրենիքի մասին բարձրաձայն խոսելը։

Իհարկե, նոր բան չեն ասի, քան արդեն ասվել է 1915-ին.

- Հայ ժողովուրդը թմբիրի մեջ էր, սթափեցնող և առաջնորդող մտավորականություն չուներ, նա, ասես, վիզը երանությամբ մեկնել էր յաթաղանին ընդառաջ, որպեսզի իր հակառակությամբ հանկարծ չվիրավորի թուրքին ու վիլայեթների հայ իշխաններին:

Հիշենք՝ էլ ինչ է ասվել.

«Ձերբակալված մտավորականները պատկանում էին հայկական տարբեր քաղաքական կուսակցությունների՝ հնչակյանների, դաշնակցականների (ռադիկալների) և ռամկավարների, դեմոկրատների. այսօրինակ քաղաքական կուսակցությունների և ուղղությունների մեջ յուրաքանչյուր անձնավորություն ինքնուրույն քաղաքական գործունեությամբ էր տարված, բոլորն էլ կապ ունեին արտասահմանի քաղաքական միությունների կամ կոմիտեների հետ:

Սրանք հիմնականում զբաղված էին սեփական մորթիների ապահովությամբ, խնջույքներով, թուրքական բարձր խավերի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ:

Ավաղ, բոլորն էլ մահապատժի ենթարկվեցին (ոչ մեկի դեմ դատական գործ չհարուցվեց)` առանց դատական որոշման։

Նույն ճակատագրին արժանացան կայսրության քաղաքների բոլոր մտավորականները»:

Իսկ ինչո՞վ էին զբաղված ուսանողությունը, երիտասարդությունը:

Ու կսեպագրվի նրանց այսօրվա կերպի ու նկարագրի մասին.

-Հայ ուսանողությունն ու երիտասարդությունը՝ հիմնականում Արևմուտքի այլասերված բարքերի մեջ, ազգային սրբություններն ու ավանդույթները, հայրենիքը, նրա հետ կապված ամեն հուշ ու հիշատակ համարելով հնամենի լաթեր, որոնց վրա խորապես թքած ունեին:

Նրանցից ամեն երկրորդը երազում էր Եվրոպա-Ամերիկա փախչելու, այնտեղ զեխանալու, հայրենիքն ու լեզուն ուրացած ապրելու մասին:

Լավագույն դեպքում՝ խցկվելու օտարերկրյա գործակալական ցանցեր, օֆիսներ, ազգային արժեքները ծախելու և ծախվելու մինչև վերջ:

Ըստ էության, նրանք ժամանակի այլասերված ու անհայրենիք իշխանության գործիքներն էին՝ հայրենիք ունենալու բեռից ու պատասխանատվությունից այլևս թոթափ:

Հապա ոստիկանությունն ու ուժային կառույցնե՞րը, մարզերի ու քաղաքների իշխանավորնե՞րը, առևտրականնե՞րը, ուսուցիչնե՞րը, գործարար-օլիգարխիա՞ն...

Կարելի է այս ցանկը շարունակել՝ համապատասխան անպատիվ լրացումներով, թե ով՝ ինչով էր զբաղված, հասնել ժողովրդին ու հենց այսօր նրան դիմել.

ԺՈՂՈՎՈՒՐԴ, իմ սիրելի ժողովուրդ, բա դու՞ ինչով ես զբաղված:

Դու՛, որ ամենամաքուրը պիտի լինեիր ու կորցնելու բան չունես, բացի քեզ հայրենազուրկ-տնազուրկ անող քստմնելի ոհմակից:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 7899

Մեկնաբանություններ

弫鎾诲棘閵堝棗顏剁憸/1349339141">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը